Պետքարտուղարություն. ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում

Մանրամասներ

ամն

ԱՄՆ Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գում տիրող լայնամասշտաբ ռազմական գործողությունների առնչությամբ:  

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնության սրումը: Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրմովին և Զոհրաբ Մնացականյանին հորդորել երկու կողերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, օգտագործել անմիջական շփման ուղիները՝ խուսափելու համար լարվածության հետագա սրումից և անօգուտ հռետորաբանությունից»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգների կարծիքով՝ արտաքին կողմերի մասնակցությունը բռնության սրմանը խորապես անօգուտ կլինի և միայն կսրի տարածաշրջանային լարվածությունը: Կոչ ենք անում կողմերին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հնարավորինս շուտ առարկայական բանակցություններին վերադառնալու համար: Որպես համանախագահ՝ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման հասնելու համար կողմերին օգնելու հարցում»,- նշվում է հայտարարության մեջ: