Քիմ Քարդաշյանի կոչը՝ Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին

Միջազգային դիտորդները պետք է հետաքննեն սա և միջազգային քաղաքական ու դիվանագիտական միջոցներ ձեռնարկեն՝ իրավիճակի անհարկի սրացումն ու ողբերգությունը կանխելու համար

1

Ամերիկյան հեռուստաատղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջի «story» բաժնում գրառում է կատարել՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հետ կապված վերջին իրադարձություններին։

Լուրերն ապակողմնորոշում են․ սրանք «բախումներ» չեն, Հայաստանը դարձել է Ադրբեջանի չհրահրված հարձակումների զոհը։

Դրան ուղեկցում է կանխատեսելի ապատեղեկատվական արշավ:

Ադրբեջանն արգելափակել է սոցիալական լրատվամիջոցները՝ բացառությամբ պատերազմի քարոզչության:

Միջազգային դիտորդները պետք է հետաքննեն սա և միջազգային քաղաքական ու դիվանագիտական միջոցներ ձեռնարկեն՝ իրավիճակի անհարկի սրացումն ու ողբերգությունը կանխելու համար»,- գրել է Քիմ Քարդաշյանը։

Հեռուսատաաստղն իր գրառմամբ կոչ է արել Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին՝ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը, որն օգտագործվում է հայերի դեմ, ինչպես նաև զգուշացնել Թուրքիային՝ Բաքու զինյալներ չուղարկել։