«Ստեփանակերտում եմ։ Եկել եմ արցախցի մեր քույրերի եւ եղբայրների կողքին լինելու»․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեկնել է Արցախի Հանրապետություն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեկնել է Արցախի Հանրապետություն։ 

«Ստեփանակերտում եմ։ Եկել եմ արցախցի մեր քույրերի եւ եղբայրների կողքին լինելու», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը։

Քիչ անց նաև լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Արցախի հանրապետության նախագահի տիկին Քրիստինա Հարությունյանի հետ այցելեցինք Հանրապետական բժշկական կենտրոն՝ տեսակցելու մեր վիրավորներին։

Քաջ առողջություն և շուտափույթ ապաքինում մեր բոլոր վիրավորներին»։