Անկարան սատարում է Արցախի դեմ Բաքվի ագրեսիան

Չնայած հենց Բաքուն է նախաձեռնել ագրեսիան ընդդեմ Արցախի՝ Անկարան շտապել է մեղադրել Հայաստանին Ադրբեջանի վրա «հարձակում գործելու» մեջ

անկարա

Անկարան շտապել է մեղադրել Հայաստանին Ադրբեջանի վրա «հարձակում գործելու» մեջ: Ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, Անկարան սատարում է Բաքվին եւ «դատապարտում Ադրբեջանում Հայաստանի վերջին գործողությունները»,-հաղորդում է ՏԱՍՍ-ը: Չնայած հենց Բաքուն է նախաձեռնել ագրեսիան ընդդեմ Արցախի՝ Անկարան շտապել է մեղադրել Հայաստանին Ադրբեջանի վրա «հարձակում գործելու» մեջ:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը եւ քաղաքացիներին: Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ. զոհվել է կին եւ երեխա: Արցախի ԶՈՒ-ն խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, երեք ԱԹՍ եւ երեք տանկ:

«Խստիվ դատապարտում ենք Հայաստանի հարձակումն Ադրբեջանի վրա: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ դադարեցնի այդ վտանգավոր սադրանքները»,-գրել է նա թվիթերյան իր էջում: Նա նաեւ հավելել է, որ Անկարան սատարում է Բաքվին «այդ հարձակումների լույսի ներքո»: