«ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության հաջորդ էջում մեծ տառերով գրված է՝ ՊԱՏԵՐԱԶՄ»

Թուրքերը մտել են Նախիջևան և ուղիղ կերպով հայտարարում են առաջիկա սպասվելիք պատերազմի մասին

գուրգեն

«Ի վերջո մենք գտնվում ենք փաստացի պատերազմական գործողությունների թատերաբեմում՝ նույն Ադրբեջանի հետ, հետևաբար, մեզ պետք է չզարմացնեն տեղեկատվական պատերազմի այս մեթոդները, որ կիրառում է թշնամի երկիրը մեր դեմ, դրանք նույնիսկ քննարկելու կարիք էլ չկա»,-ասում է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում մեկնաբանելով ադրբեջանական կողմից նետված ապատեղեկատվական լուրերն այն մասին, թե իբր Արցախում այս օրերին տարհանում են բնակիչներին։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ տարված սեպարատ բանակցությունների թեմային, որի մասին նախօրեին բարձրաձայնել էր նախագահ Ալիևը, Գուրգեն Եղիազարյանը նկատում է՝ ամենամեղմ ձևակերպմամբ մենք գործ ունենք անփորձության դեպքի հետ, սակայն այստեղ խնդիրը միայն անփորձությունը չէ. «Չէի ցանկանա ավելի բարդ ձևակերպման մեկնաբանել, թե խոսքը տվյալ պահին ինչին է վերաբերում։ Ի վերջո, մենք մի բան պետք է հասկանանք՝ Ադրբեջանն ավելի քան 30 տարի նավթադոլարներով լրջագույնս կաշառում է Եվրոպային՝ իր հորինած «դարավոր» պատմության վերաբերյալ ծափահարություններ կորզելու, Հայաստանը փնովելու և ագրեսոր երկիր ճանաչելու համար։ Մի պետություն, որ փաստացի ստեղծվել է ընդամենը 100 տարի առաջ, հիմա աշխարհին է ներկայանում հազարամյակների պատմության ունեցողի հավակնություններով, որին , ցավոք, Եվրոպան նայում է որպես ճշմարտության։ Այդ ամենի արդյունքը մենք քաղում ենք այսօր՝ ի՞նչ գործ ունի ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ, որ մի հատ էլ Հայաստանը ճանաչում է որպես ագրեսոր երկիր, եթե, իհարկե ՆԱՏՕ-ի ղեկավարությունը կաշառված չէ։ Իհարկե, այստեղ ակնհայտ է նաև Թուրքիայի դերակատարությունը, որը ՆԱՏՕ-ում իր 1 մլն.-անոց բանակով լրջագույն գործոն է հանդես գալիս, բայցի այդ Թուրքիայի շահը համընկնում է նաև ԱՄՆ-ի հետ, Թուրքիան ԱՄՆ-ի համար պատրաստի բազա ունի՝ Իջեռլիկը։ Այս ամենն իհարկե պարզ է։ Եվ ահա այս ամենի ենթատեքստում մենք հիմա քննարկում ենք ինչ- որ Նիկոլի սեպարատ գործողություններ, որ ակնհայտ կերպով հարվածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական շահը։ Արժի՞ շարունակել...»։

«Փաստինֆո»-ի դիտարկմանը, թե Արցախի շփման գծում անվտանգային սպառնալիք հանդիսացող ադրբեջանական զինուժի կողմից ռազմական հերթական սադրանքներին միանալու պատրաստականություն է հայտնել նաև պաշտոնական Անկարան, Էրդողանի բերանով հայտարարելով այն մասին, թե Թուրքիան ևս հակամարտող կողմ է, Գուրգեն Եղիազարյանը պատասխանում է. «Երբ պաշտոնական Անկարան Արցախի հարցում իրեն հակամարտող կողմ հայտարարեց, այստեղ՝ Հայաստանում մեկը կար, որ անմիջապես արձակուրդի մեկնեց, մեկ շաբաթով հանգստացրեց իրեն, զամբիակավարությամբ էր զբաղվում ու տեսանկարահանում իր հանգիստը ու տարածում համացանցերով, մինչդեռ միևնույն ժամանակ Թուրքիան Նախիջևանի սահմանին զորք էր կուտակում և Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններով հանդես գալիս։

Ես բազմիցս ահազանգել եմ՝ Նախիջևանի հետ սահմանին Թուրքիան ավելի քան 17.000 հատուկ ջոկատայիններ է կուտակել։ Այլ կերպ ասած, թուրքերը մտել են Նախիջևան և ուղիղ կերպով հայտարարում են առաջիկա սպասվելիք պատերազմի մասին՝ բարձրաձայնելով, որ Հայաստանը երկու մասի կկիսեն, կվերցնեն Զանգեզուրը և այլն։ Այդ մասին խոսում են Ադրբեջանի և Թուրքիայի Պաշտպանության նախարարությունները, բարձրաձայնում են երկու երկրների արտաքին գերատեսչության պատասխանատուները, խոսում են անձամբ Էրդողանն ու Ալիևը, կաշառված Եվրոպան ՆԱՏՕ-ի բերանով մեզ ագրեսոր է հայտարարում, մինչդեռ այդ ինչ – որ մեկն այստեղ հանգստանում և հեքիաթներ է պատմում 2050 թվականի վերաբերյալ, հետո հայտարարում է, թե դա իր գործը չի, Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, որ ինքը խառնվի Արցախի հարցերի մեջ։ Ի՞նչ է սա, եթե ոչ դասական անխելքություն կամ դավաճանություն...Անձամբ ես հակված եմ հավատալու երկու տարբերակներին էլ՝ իրար հետ վերցված»։


Անդրադառնալով այն հարցին, թե վերջին օրերին ՀՀ-ում և Ադրբեջանում ամերիկյան դեսպանություններն ԱՄՆ քաղաքացիներին զգուշության կոչ են արել որով հորդորում են վերջիններիս խուսափել «ոչ էական այցելություններից»՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի և հետ, իսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում ճամփորդությունից՝ ներառյալ Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից արևելք ընկած տարածքից մինչև Տավուշի մարզի՝ Վրաստանի հետ սահմանը, նաև կոչ է արվում չճամփորդել դեպի Արցախ, և հետևել լուրերին, Գուրգեն Եզիազարյանը պատասխանում է՝ ԱՄՆ դեսպանատների տարածած հայտարարությունների հաջորդ էջում մեծ տառերով գրված է՝ ՊԱՏԵՐԱԶՄ.

«Ուրեմն պատրաստվենք պատերազմի։ Փառք Աստծո՝ մենք ունենք 102-րդ բազա և այնպիսի ռազմական դաշնակից, ինչպիսին ՀԱՊԿ-ն է՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության, որի հետ, ամեն գնով հարաբերություններ են փչացնում Նիկոլ Փաշինյանի դաբրոն ստացած Հայաստանում ծվարած Սորոսի գործակալական ցանցի անդամները։ Ի վերջո Սորոսն ինքն անձամբ Հայաստանում աշխատող իր գործակալական ցանցին հրահանգեց ակտիվ կերպով գործի լծվել՝ ամեն կերպով փչացնելու համար հայ – ռուսական հարաբերությունները, երբ Թուրքիայում և Ադրբեջանում հայտարարեց, թե ամեն ինչ կանի, աջակցելու այդ երկրներին՝ հասնելու իրենց առջև դրված նպատակներին։

Հայ – ռուսական հարաբերությունների վատթարացումն էլ սկիզբ առավ անմիջապես Փաշինյանի իշխանության գալով՝ Խաչատուրովի խայտառակ դատով։ Ստացվում է, որ մենք մեր թիկունքում, անմիջապես մեր ճակատային գծից ներս ոխերիմ թշնամիներ ունենք, որոնց ինքը՝ Փաշինյան կոչվածն, անխնա բարձրագույն պետական պաշտոնների է նշանակում, այսպիսով, նպաստելով ներսից պետական համակարգի կազմաքանդման գործին, ինքն էլ զամբիկներին հեծնած պողոսների համար 2050 թվականների մասին հեքիաթներ է հորինում։ Իսկ երբ նրան հարց են տալիս՝ ի՞նչ է ինքը ժամերով բանակցում թշնամի երկրի ղեկավարի հետ փակ դռների հետում, սա ԱԺ բարձր ամբիոնի դիմաց կանգնած լկտի դեմքով հայտարարում է՝ ինչ ուզում այն էլ բանակցում ենք։

Այստեղ պետք է տեղեկացնեմ՝ ես գիտեմ, համոզված եմ, որ նախագահ Ալիևին օգնել են Եվրոպայում անցկացվող, այսպես ասած, բանակցությունների ընթացքում տարբեր առանձնասենյակներում ձայնագրել նրանց ժամեր տևող հանդիպումները, որից հետո տարածվող պաշտոնական կադրերում մենք տեսնում ենք ինչ – որ անհասկանալի, ընկճված դեմքի արտահայտությամբ, կներեք բառիս համար՝ ճմրթված և տձև մարմնով նստած մեկին, կողքին՝ ձիգ մեջքով և արհամարհական քմծիծաղը դեմքին մեր թշնամուն։ Այսքանից հետո սա ճղճղում է՝ թե գիտե՞ք ինչե՜ր կլինի, եթե ես սկսեմ խոսել, կապակայունացնեմ վիճակը Բաքվում, այդ երկրում քարը քարին չի մնա....Է՜ խոսիր, եթե ունես ասելիք՝ ասա, չէ՞ որ նա քո թշնամին է, որ պատերազմն է հայտարարել քեզ ու քո ղեկավարած երկրին։ Նա այսօր պատերազմով է վախեցնում քեզ, վաղը պատերազմով է գալու քո երկրի վրա։ Խոսիր, եթե դու մեծ ու դատարկ փուչիկ չես, ո՞ւմ ես սպասում...»։

Աղբյուր` Փաստինֆո