Այսուհետ ոչ մեկի մտքով չպետք է անցնի՝ զոռբայությամբ «տիրանալու» քաղաքական իշխանության

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գրառումը

ռոմանոս

10 ամսական կաղնու տնկիներ են՝ ստացված սերմից. դեռ որքան ջանք, նվիրում, կամք եւ անխոնջ աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի այս դալար շիվերը դառնան հաստաբուն կաղնի՝ ի զորու դիմակայելու հողմերին, փոթորիկներին ու բնական աղետներին...

Նույնը՝ պետականաշինությունն է.

Հ.Գ. Այսուհետ ոչ մեկի ու ոչ մի «ուժի» մտքով չպետք է անցնի՝ ընտրակաշառքով, կեղծ բարեպաշտության քողի տակ, զոռբայությամբ ու սոցիալ-տնտեսական կարողությունների միջոցով «տիրանալու» քաղաքական իշխանության, ունենալու «սեփական» խորհրդարանական խմբակցություն, աղճատելու ճշտի եւ սխալի, բարու եւ չարի, ոգեղենի եւ նյութականի՝ ի վերուստ նախանշած սահմանագիծը...»,- գրել է նա: