Դու այլևս ոչինչ չես կարող, Նիկոլ

Ծառուկյանի կալանավորումը ոչ միայն Փաշինյանի՝ ընդդիմության համախմբման նկատմամբ ֆոբիաների արտահայտումն է, այլեւ Արցախի հարցում վարվող քաղաքականությունից ուշադրությունը շեղելու փորձ

աշոտյան

Գագիկ Ծառուկյանի կալանավորումը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի՝ գալիք հանրահավաքի եւ ընդդիմության հնարավոր համախմբան նկատմամբ փաշինյանական ֆոբիաների արտահայտումն է, ոչ միայն Հայաստանում մոլեգնող քաղաքական տեռորի հերթական ակտը, այլեւ Արցախի հարցում մեր մեջքի ետեւում վարվող դավադիր քաղաքականությունից հանրային ուշադրությունը շեղելու փորձ։

Այս մասին գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Չեմ բացառում, որ այս գործելաոճը տարածվի նաեւ ընդդիմության այլ ներկայացուցիչների վրա։

Ծառուկյանին քաղաքկան հետապնդման ենթարկելով՝ Արցախից մեր ուշադրությունը շեղել չես կարող, ժողովրդի կյանքը բարելավել չես կարող, մարդկանց դժգոհությունը խեղդել չես կարող։

Դու այլեւս ոչինչ չես կարող, Նիկոլ»։