«Խոսքս ուղղում եմ ձեր կուսակցությանը:
2018-ին ձեզ իշխանության բերած մարդը՝ վարչապետը, գոռում էր՝ վարկերն էսպես, վարկերն՝ էնպես, իսկ դուք քմծիծաղ եք տալիս ելույթ ունեցողների հասցեին:
Եթե ձեր կաշվի վրա մի օր զգայիք տուն կորցնելը, երեխաներին պատերի տակ մեծացնելը, հացին կակա ասելը, էսպես չէիք վարվի»,- բանկային համակարգում վարկային հիմնախնդիրների թեմայով լսումների ժամանակ, դիմելով իմքայլականներին, հայտարարեց քաղաքացի Անուշ Զուրաբյանը:
«Դուք պրոֆեսիոնալ՝ սուտասան ասեմ, ինչ ասեմ, ՔՊ-ական եք...
Բաբկեն Թունյանն ո՞ւր գնաց, միայն խոսում էր քմծիծաղով»,- հավելեց կինը:
Մանրամասները՝ տեսանյութում․
․․․․․․․․․․․․․․․
0Comments