«Գոլդեն Փելիս»-ի նախորդ աճուրդի գործընթացը դադարեցվել է․ այն կսկսվի մեկնարկային կետից

Մանվել Գրիգորյանի որևէ գույք պետությանը չի նվիրաբերվել. Նարեկ Բաբայան

արմեն

Քանի որ համավարակի հետ կապված կոնտակտային անձինք էին այնտեղ տեղակայված և «Գոլդեն Փելիս»-ի նախորդ աճուրդի գործընթացը դադարեցվել էր, նորից մեկնարկային կետից կսկսվի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ «հայտնեով Գոլդեն Փելիս»-ը կրկին ներկայացվել է աճուրդի:

Հսրցին, թե արդյոք գնի վրա չի ազդի, որ այդ հյուրանոցում կորոնավիրուսով վարակված անձիք կամ կոնտակտավոր մարդիկ են եղել, նա նշեց, որ որևէ լուրջ գիտական փաստարկ չի կարող լինել այդ մասին և գնի վրա կարող է ազդել միայն տնտեսական վիճակը ու, առհասարակ, ներդրումների հետաքրքրվածությունը։  Նարեկ Բաբայանն ասաց, որ եթե աճուրդը չկայանա, նախատեսել են գնի իջեցում, եթե աճուրդը չկայանա։ 

Tert.am-ի հարցին, թե չեք կարծում, որ ընդհանրապես աճուրդի հանված գույքերի նկատմամբ հետաքրքրվածության նվազում կա, և դա արդյոք չի նշանակում, որ ներդրումներ անելու ցանկությունը մարդկանց մոտ նվազել է, Նարեկ Բաբայանն ասաց, որ աճուրդի հանված գույքերի նկատմամբ որոշակի հետաքրքրվածություն եղել է, թեև որոշ մրցույթներ չեն կայացել:

«Հիմա որոշ մրցույթներ չեն կայացել, փորձում ենք հասկանալ խնդիրները, խնդիրները երեք մասի կարող են բաժանվել՝ իրազեկվածություն, գնի բարձր լինելը ու մի խնդիր կար, որ պարտավորությունների ստանձնման դեպքում պետք է գրավադրված լինի գույքը, կառավարության այսօրվա որոշմամբ՝ այդտեղ ճկունություն ենք մտցրել ու կարող ենք բանկային երաշխիք կիրառել պարտավորությունների կիրառման համար»,-ասաց Բաբայանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ նորություններ կան Մանվել Գրիգորյանի՝ պետությանը նվիրաբերած գույքերից, Նարեկ Բաբայանը պատասխանեց, որ Մանվել Գրիգորյանի որևէ գույք պետությանը չի նվիրաբերվել: «Հայտարարություններ արվել է իր պաշտպանական կողմից, դրանից հետո որևէ բան տեղի չի ունեցել, քանի որ դատախազությունը ներկայացրել էր, որ այս փուլում նպատակահարմար չէ, որ պետությունն այդ գույքը նվեր ընդունի»։