Կարող ա՞ Նիկոլն ա հեղափոխություն արել, մենք ենք արել. հիմա իրա համար ցենտր ա, բա մե՞նք

Բա սրա համար ե՞նք արել. խաղողագործ

 

Արարատի մարզի խաղողագործների խնդիրը դեռ լուծված չէ: 168.am-ի լրագրողի հետ զրույցում խաղողագործներն ասացին, որ մթերող գործարանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում, հերթեր են առաջանում, գործարանը ետևի մասից դարպաս ունի, որտեղի «լևի ճանապարհով» մուտք գործելու համար 15 հազար դրամ գումար են պահանջում:

«Մարդիկ ինչ գումար են աշխատում, որ մի հատ էլ գումար տան ավտոմեքենայի համար: Հիմա վերին Արտաշատում գիլա են հավաքում, բերում այստեղ առանց հերթի հանձնում 135 դրամով: Մաքուր խաղող 130-ով չեն ընդունում, իսկ գիլան ընդունում են 135-ով: Ասում են, որ Սամվել Ալեքսանյանի խաղողն ա: Էս ժողովուրդը մեղք է, չի կարելի»,-ասաց խաղողագործներից մեկը:

Խաղողագործները խնդրում են Փաշինյանին լուծել հարցը. «Ժողովուրդը մեղք են, բերքի 10 տոկոսը դեռ չի հավաքվել»:

«Եթե հիմա չընդունեցին, բոլոր մեքենաներով գնալու ենք փակենք Արարատ-Երևան մայրուղին, փակելու ենք նաև գործարանի ճանապարհը, չենք թողնելու աշխատեն: Մենք մի անգամ փակել ենք, էլի կփակենք: Փաշինյանը նստել է այնտեղ, իրա մանկլավիկներն ասում են, որ նորմալ ա: Սերժի ժամանակ գոնե խստություն կար, ընդունում էին, հիմա բարդել են սարքել, ամեն մեկն իրա համար փող ա աշխատում, փող են ուզում հերթն առաջ գցելու համար:

Նիկոլը հիմա նստել ա էնտեղ, չի ուզում տենա: Երբ Նիկոլը դեպուտատ էր, ամեն ինչ տարել ցույց են տվել, հիմա նստել ա, չի ուզում լսի մեզ: Մենք սրա համար ենք հեղափոխություն արել, կարո՞ղ ա Նիկոլն ա արել, մենք ենք արել, մենք ենք տռասները փակում, ծեծ ուտում, մեր մեքենաներն են ջարդել: Իրա համար արեցինք, գնաց վարչապետ եղավ, իրա համար ցենտր ա, բա ժողովրդի՞ համար»,-ասաց մեկ այլ խաղողագործ: