Այսօր լրանում է գեղեցկուհու 29-ամյակը. Ալեքսանդր Լապշին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայտնի բլոգերը շնորհավորել է ՀՀ անկախության տոնի կապակցությամբ


 

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձի միջոցով շնորհավորել է ՀՀ անկախության 29-ամյակը:

«Բարեկամներ, այսօր ուզում եմ շնորհավորել մի աղջկա ծննդյան տոնը: Այսօր լրանում է այդ գեղեցկուհու 29-ամյակը: Ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության անկախության օրը: 29 տարի առաջ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանն անկախացել է ԽՍՀՄ-ից: Իհարկե, նա աղջիկ է, բայց նա նաև ծեր տատիկ է: Ես, իհարկե, նկատի ունեմ նրա բազմահազարամյա պատմությունը: Իհարկե, այժմ Հայաստանը շատ փորձություններով է անցնում, բայց դրանք չեն համեմատվի նրա հետ, ինչն արդեն վերապրել  է: Այժմ դրանք իրոք մանրուքներ են, այդ ալիև-շմալիևները, կորոնավիրուսները, այդ ամենը կանցնի, իսկ գեղեցկուհին կմնա: Հայաստան, շնորհավոր անկախությանդ տոնը»,-ասել է հայտնի բլոգերը: