Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանի՝ շպիոն լինելու հավանականության մասին

Մարդը պետք է ապացուցի հեղափոխությանը հավատարմությունը, դրանից հետո միայն պետք է խոսել ընկերական հարաբերությունների մասին
Live24.am-ը ներկայացնում է

ալեն

Տպագրվածի մեծ մասը նորություն չէր, քանի որ դրա մասին տարբեր տեղերում խոսվել է: Ցավալի է, կեցցե Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ երկիր, որտեղ, բացի հայ ժողովրդից, որևիցե կենտրոն չի կարող լծակ ունենալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով «Դոսյե»-ի հոդվածի մասին:

Հարցին՝ հավատում  է արդյո՞ք ինքը, որ ԱԱԾ տնօրենները կարող էին նման քայլի գնալ, Սիմոնյանը նշել է, թե լավ առիթ է, որպեսզի քննություն տեղի ունենա. «Որպեսզի հասկանանք, թե ով է այն անձնավորությունը, ով կարողացել է իրեն թույլ տալ ընդդեմ Հայաստանի շպիոնաժով զբաղվել»:

Լրագրողներից մեկի հարցին՝ կարող էր արդյո՞ք Արթուր Վանեցյանը, ում համար հենց ինքն է երաշխավոր եղել, իրենց իշխանության ժամանակ շպիոն եղած լինել, Սիմոնյանն ասել է, որ պետք չէ մատնացույց անել իր՝ երաշխավոր լինելու փաստը, ինքը բազմաթիվ մարդկանց է երաշխավորել. «Դուք էլ բազմաթիվ մարդկանց համար եք երաշխավորում, հետո դադարում շփվել նրանց հետ: Մարդը պետք է ապացուցի հեղափոխությանը հավատարմությունը, դրանից հետո միայն պետք է խոսել ընկերական հարաբերությունների մասին: Ինչ վերաբերում է, թե որ ժամանակում կարող են լրտեսնել լինել, ապա բոլո ժամանակներում բոլոր երկրներում նման բաներ եղել են ու լինելու են»: