Հասկանանք՝ ո՞վ է շպիոնաժով զբաղվել. Ալեն Սիմոնյանը՝ գործակալների մասին

Բոլոր ժամանակահատվածներում էլ եղել են գործակալներ. «Ու ցավոք սրտի, դեռ լինելու են բոլոր երկրներում»
Live24.am-ը ներկայացնում է

ալալեն

Այն ամենը ինչ տպագրված էր, նորություն չէր, որովհետեւ դրա մասին տարբեր տեղերում խոսվել է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ռուսական «Դոսյե» կենտրոնի այն վերլուծությանը, թե Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում։

Նշենք, որ հրապարակման մեջ հիշատակվում են նաեւ ԱԱԾ նախկին տնօրենների անուններ՝ Կառլոս Պետրոսյան, Գեորգի Կուտոյան, Արթուր Վանեցյան։

«Կեցցե Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ երկիր, որտեղ որեւիցե մի կենտրոն, բացի հայ ժողովրդից, որեւիցե լծակ չի կարող ունենալ»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

Հարցին՝ արդյոք ինքը հավանական համարո՞ւմ է, որ ԱԱԾ տնօրենները կարող էին գործակալներ լինել, Սիմոնյանն ասաց. «Կարծում եմ, որ լավ առիթ է, որպեսզի քննություն տեղի ունենա, հասկանանք՝ ով է այդ անձնավորությունը, ով կարողացել է իրեն թույլ տալ ընդդեմ Հայաստանի Հանրապետություն՝ շպիոնաժով զբաղվել»։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ բոլոր ժամանակահատվածներում էլ եղել են գործակալներ. «Ու ցավոք սրտի, դեռ լինելու են բոլոր երկրներում»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատերազմի է պատրաստվում՝ Սիմոնյանն ասաց. «Ես տեսնում եմ խղճուկ մի անձնավորության, որն իր իշխանությունը պահելու հետեւից ընկնելով, պատրաստ է ամեն ինչի»։