Արսեն Թորոսյանը վերադառնում է

Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի դեմ պայքարը միանշանակ հաջողված է համարում

արսեն

Գնահատում եմ պայքարի արդյունավետությունը. Առողջապահական համակարգն արել է իր առավելագույնը՝ նման ցուցանիշներ ցույց տալու համար: Լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ առողջապահության ոլորտի մասով պայքարը կորոնավիրուսի դեմ միանշանակ հաջողված է:

«Բայց դա միայն մեր ոլորտի խնդիրը չէ, այլ ամբողջ ազգաբնակչության, բայց եկեք գոնե այսօր դրա մասին չխոսենք, այսօր տոն է»,-ասաց նա:

Հարցին, թե արձակուրդից վերադառնալո՞ւ է աշխատանքի, նախարարը պատասխանեց. «Իհարկե վերադառնում եմ»: