Իրանը պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Իրանական կողմը միշտ կապի մեջ է Ադրբեջանի եւ Հայաստանի հետ
Live24.am-ը ներկայացնում է

1

Իրանը միշտ հստակ դիրքորոշում է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խատիբզադեն, հաղորդում է ԱՊԱ-ն:

Նա նշել է, որ իրանական կողմը միշտ կապի մեջ է Ադրբեջանի եւ Հայաստանի հետ:

Ս.Խատիբզադեն շեշտել է, որ Իրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել հակամարտության կարգավորման համար: