Նիկոլ Փաշինյանը պետք է կամավոր հեռանա. դա է ճիշտը․ Բալասանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետք չէ, որ Փաշինյանը սպասի բողոքի ակցիաներին

Ես արձանագրում եմ այն, որ այսօր Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը գոնե ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտում շատ վտանգավոր քաղաքականություն են վարում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը

«Դա վերաբերում է՝ Հայաստանի սոցիալական վիճակին, բոլոր ձախողումներին՝ կրթություն, եկեղեցի, անվտանգություն եւ այլն։ Ես դրական որեւէ մոտեցում չեմ տեսնում։

Բալասանյանը նշեց, որ վարչապետ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի. «Պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանը սպասի՝ բողոքի ակցիաներ լինեն։ Պետք է կամավոր հեռանա, դա է ճիշտը»։

Հարցին՝ արդյոք ինքը պատրաստվո՞ւմ է հանդիպել Հայաստանի քաղաքական ներկայացուցիչների հետ, Բալասանյանն ասաց. «Սկսած Նիկոլ Փաշինյանից, ով ցանկություն կհայտնի հանդիպել, ես սիրով կհանդիպեմ»։