Անհոգ եղեք, մենք ուժեղ ենք. Տոնոյանը՝ Ալիևի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բա հո ինքն իրեն չի՞ մեղադրելու. իրականում ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին. նախարար
Live24.am-ը ներկայացնում է

տոնոյան

Անկախությունը մարդու հոգուց է սկսվում, այ ոչ միայն սահմանից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Անկախության երաշխավորը ոչ միայն բանակն է, այլ նաեւ ժողովուրդն է եւ նրա ծոցից ծնված ՀՀ զինված ուժերը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես ինքը կմեկնաբանի Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե բանակցությունները տապալված են, նախարարն ասաց. «Դե եթե չի բանակցում, իր համար բանակցությունները գոյություն չունեն: Բա հո ինքն իրեն չի՞ մեղադրելու: Իրականում ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»:

Տոնոյանը հորդորեց անհոգ լինել. «Անհոգ եղեք, մենք ուժեղ ենք, տոկուն ենք եւ միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու: Մաղթում եմ մեր ժողովրդին ուժ եւ տոկունություն՝ հաղթարհարելու այն բոլոր փորձությունները, որոնք հնարավոր են: Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը միայն ու միայն հաղթանակներ է կրելու, որովհետեւ մեր ցանկացածը, մեր կամեցածը արդար է»:

Դիտարկմանը, որ ԱԺ-ում հայտարարել էր, թե պատրաստվում է Ադրբեջանին հակահարված տալ, արդեն տվե՞լ է, նախարարը արձագանքեց. «Ամեն ինչ իր ժամանակին»: