Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա 2 զոհ, 7 վիրավոր

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները
Live24.am-ը ներկայացնում է

վթար

Սեպտեմբերի 20-ին, ժամը 21։25-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Արտակ Մ․) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Յուրիկ Ս․, ծնված 1949 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հինգ ուղևոր հոսպիտալացվել է Երևանի տարբեր բժշկական կենտրոններ:

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Յուրիկ Ս․-ի և ուղևոր Շուշանիկ Գ․-ի (ծնված 1949 թ․) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: