Երկիրը կանգնած է պատերազմի շեմին, իսկ «վարչապետ» Փաշինյանը կաֆե-ռեստորաններում է պտտվում:
Ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:
«Ադրբեջանը երկու օր շարունակ քարոզչական դաշտում «հրետանային պատրաստություն է տեսնում» պատերազմ սկսելու համար:
Միջազգային մամուլ է գցվել քարոզչական թեզերը, թե քուրդ զինյալներ են հայտնվել Արցախի տարածքում: Իլհամ Ալիևը բառացի պատերազմով է սպառնում:
Այս ամենին «ի պատասխան» Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր ողջ օրը պտտվում էր Երևանի կաֆե-ռեստորաններում: Առավոտյան Կասկադում էր, կեսօրին՝ Թումանյան փողոցի սրճարաններից մեկում, երեկոյան արդեն Հրազդանի կիրճի օբյեկտներից մեկում էր քեֆ քաշում:
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ այս փնթի ազգադավների ռեժիմի էության ու բարոյականութան մասին»,- գրել է Հակոբյանը:
0Comments