Հայաստանը պատրաստվում է պատերազմի․ Ալիև

Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար դիմում է տարատեսակ պրովոկացիաների՝ ղարաբաղյան խնդրի սրացման նպատակով
Live24.am-ը ներկայացնում է

1

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շփման գծում հայկական զինուժի խտացումը համարում է Երևանի կողմից պատերազմի պատրաստվելու ապացույց:

Ըստ նրա՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար դիմում է տարատեսակ պրովոկացիաների՝ ղարաբաղյան խնդրի սրացման նպատակով:

«Հայաստանն իրականացնում է ապօրինի վերաբնակեցում: Սա հակասում է բոլոր միջազգային կանոններին, սա ամբողջովին հակասում է Ժնևի կոնվենցիային, դա հանցագործություն է: Ինչ-որ տեղից մարդկանց բերելն ու բռնազավթված տարածքներում վերաբնակեցնելը հանցագործություն է: Փաշինյանի ռեժիմը սա անում է միտումնավոր, սա պրովոկացիա է, մեզ էլ ներքաշում են պրովոկացիայի մեջ»,- ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում ասել է Ալիևը:

Նա նաև հայտարարել է, թե 2020-ի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային բախումները ևս հայկական կողմի պրովոկացիայի հետևանք էին: «Դա զինված պրովոկացիա էր, ու ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն սկսել է Հայաստանը:

Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի բարձրաստիճան մի պաշտոնյա ևս բացահայտ հայտարարեց այդ մասին: Ես այն ժամանակ էլ էի ասում, հիմա էլ եմ ասում՝ մենք Հայաստանի տարածքում ոչ մի ռազմական նպատակ չունենք: Ցանկության դեպքում մենք կարող էինք անցնել Հայաստանի տարածք, մենք դրա համար ունեինք ռազմական բոլոր նախադրյալները:

Բայց մենք դա չարեցինք, որովհետև դա հակասում է մեր ռազմա-քաղաքական հայեցակարգին, եթե մեր դեմ չեն իրականացվել լուրջ պրովոկացիաներ: Իսկ եթե իրականացվեն, ապա ոչ մի սահմանափակում մեր դեմ չի գործի, թող ամեն մեկը դա իմանա:

Ոչ մի սահմանափակում: Եթե նրանք ոտնահարում են միջազգային իրավունքը, ապա ինչու պետք է մենք հետևենք, մենք էլ կարհամարհենք, բայց այս ամենը վատ ավարտ կունենա նրանց համար»,- հայտարարել է Ալիևը: