Բրյուսելում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել միգրացիայի հակառակորդների դեմ

Բողոքի ակցիային մասնակցել են մոտ 5500 ցուցարարներ
Ֆրանսիա

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ միգրացիայի մասին գլոբալ պակտի, որը ստորագրվել է անցած շաբաթ, Մարոկկոյում՝ ՄԱԿ-ի 164 անդամ-երկրների ղեկավարների կողմից։

Բողոքի ակցիան կազմակերպվել էր բելգիական աջ կուսակցությունների կողմից։ Ցուցարարների մեծ մասը եղել են Vlaams Belang կուսակցության կողմնակիցներ, որոնք հանդես է գալիս հօգուտ Ֆլանդրիայի անկախության, հայտնում է BBC-ն։

Բողոքի ակցիային մասնակցել են մոտ 5500 ցուցարարներ։ Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։

Անցած շաբաթ Բելգիայի իշխող կոալիցիայի խոշորագույն անդամը՝ «Նոր ֆլամանդական դաշինք» (N-VA) կուսակցությունը լքել է կոալիցիան՝ միգրացիոն պակտի շուրջ տարաձայնությունների պատճառով։