Քո հեքիաթներում Ճիշտը միշտ պարտվում է Կռուտիտին․ Թավշյա հեքիաթ 5

Վերելակների, մարդատատար օդանավերի գործարանները «тупо» չկան, հեքիաթ էր
Live24.am-ը ներկայացնում է

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Թավշյա հեքիաթ 5» տեսանյութը, որը վերնագրված է «Քաջ Նազարը և զարմացած Չալոն»։

Ռուբեն Մխիթարյանը հիշեցրել է, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը 2018-ի նոյեմբերին խոսում Արթիկում ներդրումային ծրագրերի, կարի ֆաբրիկայի բացման մասին, որտեղ 800 աշխատատեղ էր ստեղծվելու, վերելակների գործարանի հիմնադրման մասին։

Նա նշել է, որ ո՛չ 2018-ին, ո՛չ 2019-ին, և ոչ էլ 2020-ին 800 աշխատող ունեցող կարի ֆաբրիկա չի բացվել։ Կարի ֆաբրիկա բացվել է 2017-ին, որը, այսօրվա տվյալներով, ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալների, ունի 57 աշխատող։

Նա նաև ասել է, որ ըստ օդում կախված լուրերի՝ այդ գործարանը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, հենց այդ պատճառով էլ կառավարությունը նրան չի պատժում՝ կառավարությանը մոլորեցնելու համար։

Ռուբեն Մխիթարյանն անդրադարձել է նաև վերելակների գործարանի հիմնադրմանը, որը չբացվեց ոչ Արթիկում, ոչ էլ Չարենցավանում, ինչի մասին հայտարարել էր Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Վերելակների գործարանների չհիմնվելու առումով Արթիկն ու Չարենցավանը ճանաչվել են քույր քաղաքներ, քանի որ ոչ Արթիկում, ոչ Չարենցավանում վերելակների գործարան չկա, հեքիաթ էր»,-ասաց Ռուբեն Մխիթարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։