Հանրապետականի հետ ԲՀԿ-ի սիրավեպի բուռն պահին. անհարմար բան ստացվեց

Չնայած այն ժամանակ ի՞նչ կրթություն, դուք սահմանափակվում էիք բացառապես կուսակցական տնօրեններ տեղավորելով

արայիկ հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր էջում գրում է.

«Մեկը չկար հիշեցներ շաբաթվա հերոսին` երբ 12-ամյայի մասին խոսում եք, հիշե՛ք, որ դրա ներդրումը եղել է Հանրապետականի հետ ԲՀԿ-ի կոալիցիոն սիրավեպի բուռն պահին:

Չնայած այն ժամանակ ի՞նչ կրթություն, դուք սահմանափակվում էիք բացառապես կուսակցական տնօրեններ տեղավորելով: Խոսե՛ք ամեն ինչից, բացի կրթությունից:

Հ.Գ1. Անհարմար բան ստացվեց, նախարարն էլ դաշնակցական էր

Հ.Գ2. Մենք կլցնենք 12-ամյան բովանդակությամբ` ձեր փոխարեն»: