Ախր Արայիկ Հարությունյանն իր կյանքով ո՞վ ա

Ինքն ի՞նչ արժանիքներ է ունեցել, որ եկել նախարար է դարձել
Live24.am-ը ներկայացնում է

1

Հրապարակ․am-ի հարցազրույցը՝ նախկին բռնցքամարտիկ, մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի հետ։ 

 - Ամիսներ առաջ Դուք շատ խիստ քննադատեցիք Արսեն Ջուլֆալակյանին՝ կապված Ռոման Ամոյանի ծեծի միջադեպի հետ, Ջուլֆալակյանը որոշել է մանդատը վայր դնել եւ հայտարարել է, որ համամիտ չէ Արայիկ Հարությունյանի հետ։ Դուք ի՞նչ գնահատական կտաք նրա այս որոշմանը։

- Արսեն Ջուլֆալակյանը հանճարեղ մարզիկ է, մեր ազգին բացի լավ ձեւից, ուրիշ ձեւով չի ներկայացրել, ես իրավունք էլ չունեմ իրեն քննադատելու, ուղղակի ես վիրավորված էի, որ Ամոյանը, լինելով Հայաստանի դրոշը բարձրացրած տղա, իր հետ այդպես վերաբերվեցին, ու ես իմ բողոքի ձայնը բարձրացրի։ Ջուլֆալակյանն ու Ամոյանը մի գորգում իրար հետ քրտնել են, նեղ օրեր են անցկացրել։ Դա իր գործն էր՝ ինքն էդտեղ պիտի՞ խառնվեր, թե՞ չպիտի խառնվեր, բայց որ Ջուլֆալակյանը եղել է մեր ազգի դրոշակակիրներից ու այսօր էլ․․․ Չեմ իմանում՝ ոնց է որոշել, որ «Իմ քայլի» հետ է գնացել Ազգային ժողով․․․ հետո երեւի մտածեց, որ էդ քայլողներն էդքան էլ արժանիքներ չունեն, որ իրենց հետ լիներ ինքը, հիմա դուրս է գալիս։ Այդ հարցերին ավելի լավ է ինքը պատասխանի, որովհետեւ ես իր տեղը չեմ կարող։

- Դուք դեմ եք Արայիկ Հարությունյանի քաղաքականությանը, Ջուլֆալակյանը հայտարարել է, որ ինքը եւս դեմ է։ Հնարավո՞ր է, որ հանդիպեք, միասին փորձեք պայքարել։

- Ամեն ինչ հնարավոր է։ Ես, օրինակ, մեծ հաճույքով, եթե, ասենք, Արսենը քաղաքում լինի, կհանդիպեմ, որովհետեւ Արսենը բացի այն, որ մեծ մարզիկ է, խելացի անձնավորություն է նաեւ։ Բացի օգուտից, ես վնաս չեմ տեսնի, որ մենք իրար հետ հանդիպենք, մտածենք, թե ինչպես զարգացնենք հայկական սպորտը։

- Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում մի՞թե որեւէ դրական փոփոխություն չի եղել, թեկուզ հենց սպորտի ոլորտում։

- Դե, եթե մի դրական բան լիներ, լրագրողները լրիվ տեղյակ կլինեին։ Էս 2 տարվա մեջ մի արդյունք տեսե՞լ եք։ Ողջ շառը գցում են կորոնավիրուսի վրա, բայց ուրիշ երկրներում էլ, չէ՞, էդ կորոնավիրուսը կա, բայց էնտեղ մարզիկների անուններ լսում ենք, որ այս կամ այն արդյունքը ցույց տվեցին։ Ախր Արայիկ Հարությունյանն ընդհանրապես իր կյանքով ո՞վ ա։

- Նախարար է։

- Հիմա նախարար է, վաղը եսիմինչ է լինելու կամ՝ ինքն ի՞նչ արժանիքներ է ունեցել, որ եկել նախարար է դարձել։ Հետո՝ ինքը սպորտի հետ, ախր, ի՞նչ կապ ունի, ինքը սպորտից տեղեկություն էլ չունի, ախր, ոչ էլ էսօրվա վարչապետն ունի, որովհետեւ մի հատ սեռափոխված անձնավորություն կար, վարչապետն ասում էր՝ ինքն իմ հովանու տակ ա, ասում էին՝ Եվրոպայի չեմպիոն է՝ առանց հասկանալու, որ մի մարզիկի որակազրկում են, նրա ձեռքից հա՛մ մեդալ են վերցնում, հա՛մ ամենավատ ձեւի պախարակում են, բայց իրենց հովանու տակ էին վերցրել։ Իրենք եթե էդպիսի մարդկանց են իրենց հովանու տակ վերցնում, ես էլ ի՞նչ կարող եմ էդ մարդկանց մասին ասել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում․