Էս մի երկիր ա, ուր քածերի հետ իր սեքսուալ երևակայությունը իրագործող հայն այլասերվածության դեմ ա պայքարում

Էս մի երկիր ա, որտեղ մարդասպանը կամ իր կենսագրության մեջ դիակների վրայով անցած, լիքը ընտանիքների ծնողից զրկած, ամենամեծ հանցագործը, մեկ էլ կտեսնես էսօր հավատքի համար ա պայքարում

նիկոլ

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Էս մի երկիր ա, որտեղ իր կնոջը ռեժիմով ծեծող, իր կնոջը,որպես խոհանոցի կահույք վերաբերվող, տան բյուջեյով հենց իր դղյակում, մարմնավաճառների ու քածերի հետ իր սեքսուալ երևակայությունը իրագործող հայը, մեկ էլ կտեսնես, էսօր այլասերվածության դեմ ա պայքարում:
Էս մի երկիր ա, որտեղ մարդասպանը կամ իր կենսագրության մեջ դիակների վրայով անցած, լիքը ընտանիքների ծնողից զրկած, ամենամեծ հանցագործը, մեկ էլ կտեսնես էսօր հավատքի համար ա պայքարում:

Էս մի երկիր ա, որտեղ երեխայի պրիմիտիվ հարցին, երբեք պատասխանելու հավես կամ գիտելիք չունեցած, երեխային, երբեք ժամանակ չտրամադրած, փողով գնահատականներ ստացած ու դիպլոմներ գնած ծնողը, մեկ էլ կտեսնես, էսօր երեխայի կրթության համար ա պայքարում:

Էս մի երկիր ա, որտեղ ամեն տեղ շահ փնտրող, փողի համար իր սկզբունքներին դավաճանող, փողի համար ընգերոջը գցող աֆերիստ տղեն, մեկ էլ կտեսնես էսօր ճշտի համար ա պայքարում:

Ես ուրախ եմ, որ էդպիսի ներքին աճ ա գրանցվում, ես ցավում եմ, որ դա ուրիշ բանի համար ա արվում:


Ի՞նչ պտի անենք չգիտեմ:)))

Համբերություն և իմաստություն բոլորիս»: