Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՔՊ գրասենյակի շենք մուտք գործելիս այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը

նիկոլ

Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞։ ՔՊ գրասենյակի շենք մուտք գործելիս այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը։

Նշենք, որ այսօր առավոտից ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» միջեւ «փոխհրաձգություններ» են տեղի ունենում։

Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:

Այնուհետեւ ԲՀԿ առաջնորդն էլ պատասխան գրառում էր արել այն մասին, որ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողներն իրավունք չունենան զբաղեցնել բարձրագույն պաշտոններ. «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի եւ ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»: