Ալեն Սիմոնյանը կգլխավորի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խումբը

Ռուսաստանի պառլամենտի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի որոշումը

ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավար, Ռուսաստանի պառլամենտի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի որոշման համաձայն, Վեհաժողովի կողմից Ղրղզստանում տեղի ունենալիք պառլամենտական ընտրությունների վերահսկման դիտորդական առաքելությունը կգլխավորի ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Ներկայումս շարունակվում է խմբի ձեւավորումը՝ ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանների պատգամավորների կազմից։

Հիշեցնենք, որ մինչ այս, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դեմոկրատիայի զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի փորձագետները սեպտեմբերի 6-9-ը մոնիթորինգ էին իրականացրել առաջիկա պառլամենտական ընտրությունների հետ կապված Ղրղզստանի Օշ եւ Բիշքեկ քաղաքներում։

Ընտրությունները կայանալու են հոկտեմբերի չորսին։

1