Դոշակ, վերմակ դրեք, այսօր այստեղ ենք․ բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ

ՌԴ մեկնել ցանկացողները հայտնեցին, որ իրենց համբերության բաժակն արդեն լցվել է

1

Ազգային ժողովի դիմաց հերթական, թվով երրորդ բողոքի ակցիան է մեկնարկել։

Քիչ առաջ այստեղ ժամանեցին նաև ՌԴ մեկնել ցանկացողները։

Այստեղ են նաեւ մաքսազերծման գների փոփոխություններից դժգոհ տնտեսվարողներն ու նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները։

ՌԴ մեկնել ցանկացողները հայտնեցին, որ իրենց համբերության բաժակն արդեն լցվել է , պատրաստվում են անգամ գիշերել ԱԺ շենքի դիմաց։

«Դոշակ, վերմակ դրեք, այսօր այստեղ ենք։ Մենք շարունակելու ենք մեր ակցիաներն այնքան ժամանակ մինչեւ լուծում ստանա մեր պահանջը։ Ասեմ, որ ոչ մի պատասխան չենք ստացել։ Բազմիցս դիմել ենք ԱԳՆ, նշվել է, որ 3 օրվա ընթացքում կգա պատասխան, սակայն առ այսօր ոչ մի պատասխան չենք ստացել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։