Խորվաթիայի նախկին նախագահը վարպետության դասեր է տալիս այլ երկրների առաջնորդներին

Նրա համեստությունը շատերին է հիացրել
Live24.am-ը ներկայացնում է

Ռուսաստանում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն արդեն բազմաթիվ հիշարժան պահերով է առանձնացել։

Դրանցից է Խորվաթիայի ազգային հավաքականի խաղը դիտելու համար այդ երկրի առաջին կին նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի ժամանումը Ռուսաստան:

1

Նա Ռուսաստան էր ժամանել, երբ Խորվաթիան 1/8 եզրափակչում խաղում էր Դանիայի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի էր ունենում Նիժնի Նովգորոդ քաղաքում: Երկրի նախագահի այցն իզուր չէր, Խորվաթիան հաղթեց այդ խաղում:

Թվում է՝ ոչ մի տարօրինակ բան չկա, որ նախագահը որոշել է երկրպագել իր թիմին, սակայն պետք է հաշվի առնել, որ նախագահը Ռուսաստան է ժամանել էկոնոմ դասով. ինքնաթիռում և լուսանկարվել ուղևորների հետ:

1

Իսկ խաղը դիտելու համար նա ոչ թե VIP նստատեղ է զբաղեցրել, ինչպես սովորաբար անում են բարձրաստիճան պաշտոնյաները, այլ ֆուտբոլի մյուս երկրպագուների հետ նույն շարքում է եղել:

Նրա համեստությունը շատերին հիացրել է և նա արդեն դարձել է 2018թ. Աշխարհի գավաթի աստղ:

1