Ռուսաստանը Բելառուսին 1,5 մլրդ դոլարի ծավալով պետական վարկ կհատկացնի: Ինչպես փոխանցում է Թերթ․am-ը հղում անելով ТАСС գործակալությանը, այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բելառուս պաշտոնակցի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանն այս դժվարին պահին Բելառուսին պետական վարկ կտրամադրի 1,5 մլրդ դոլարի չափով, և մենք դա կիրականացնենք:
Այժմ, որքան հայտնի է, մեր ֆինանսների նախարարներն այդ հաշվով աշխատանքներ են տանում պրոֆեսիոնալ մակարդակով»,- ասել է ՌԴ ղեկավարը:
Հիշեցնենք, որ այսօր Սոչիում ընթանում է Պուտին-Լուկաշենկո փակ հանդիպումը:
0Comments