Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին, որին ԱԱԾ-ն այսօր բերման էր ենթարկել, արդեն բաց է թողնվել, նա այժմ տանն է։
Ավելի վաղ գրել էինք, որ բերման են ենթարկել նաև նրա որդուն, եղբորը և մի քանի այլ անձի նույնպես:
Ընդ որում, որդու առաջնեկն այսօր առաջին դասարան էր գնալու և ընտանիքը երեխայի առաջին ուսումնական տարին էին նշելու:
ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զաքարյանների տուն և առաջարկել իրենց հետ գնալ:
0Comments