«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այս օրերին ինձ շատ են գրում այն մասին, թե ինչպես կարելի է համոզվել, որ դիմակի կրումը չի վնասելու երեխաների առողջությանը:
Սիրելի ծնողներ, պահանջեք դպրոցներից ձեզ տրամադրել Առողջապահության նախարարության կողմից հաստատված գրություն, ըստ որի դիմակի կրումը չի վնասում երեխաների առողջությանը: Պահանջեք նաև, որ դրան կցված լինի բժշկական եզրակացություն:
Եթե նման գրություն տրամադրեն՝ չնայած խիստ կասկածում եմ, խնդրում եմ այն հրապարակեք»:
0Comments