Լուկաշենկոն ընտանիքի հետ, ինքնաթիռով մեկնել է Սոչի

ԶԼՄ-ները հաղորդել են, որ Լուկաշենկոն հանդիպում է անցկացրել ուժայինների հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնաթիռը մեկնել է Սոչի: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով NEXTA Live Telegram ալիքի հաղորդագրությունը:

Telegram ալիքի հաղորդմամբ՝ օդանավում գտնվում են նաև բելառուս առաջնորդի ընտանիքի անդամները:

Մինչ այդ տեղի ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Լուկաշենկոն հանդիպում է անցկացրել ուժայինների հետ: Նա այսօր հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ցանկանում է հետ կանչել զորքերը երկրի հյուսիսային սահմանից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Լուկաշենկոյի հանդիպման ամսաթիվը: Առաջնորդները փակ հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 14-ին Սոչիում: