649 վարորդ 6 ամսով զրկվել է վարելու իրավունքից

Շատ վարորդներ գտել են օրենքը շրջանցելու տարբերակներ
Live24.am-ը ներկայացնում է

վարորդ

Արդեն 9 ամիս է, ինչ  գործում է շատ վարորդների դժգոհության առիթ դարձած ճանապարհային երթևեկության խախտումների «բալային համակարգը»: Մինչև այժմ վարորդներին տրված 9 բալից միավոր հանվում էր  այն պարագայում, եթե խախտումն արձանագրվել էր տեսանկարահանման և լուսանկարահանման համակարգով, իսկ սեպտեմբերի 1-ից վարորդը միավոր կկորցնի նաև ճանապարհային ոստիկանների  արձանագրած իրավախախտումների դեպքում: 168.am-ը հարցում էր ուղարկել Ոստիկանություն՝ պարզելու, թե որքանո՞վ է արդյունավետ ներդրված համակարգը, արդյոք նվազե՞լ են ճանապարհատրանսպորտային պատահարները բալային համակարգի ներդրումից հետո:

«ՀՀ-ում հաշվառվել է 2490 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 184, մարմնական վնասվածքներ ստացել 3678 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակը նվազել է 461-ով կամ 15.6%-ով, զոհերի թիվը՝ 36-ով, մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը՝ 574-ով»,- գրված է պատասխանում:

Ոստիկանությունից հայտնում են, որ տուգանային միավորների կիրառմամբ դեռևս որևէ վարորդ չի զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, սակայն 649 անձի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք կասեցվել է 6 ամիս ժամկետով: Եղել են նաև «հնարամիտ» վարորդներ, որոնք փորձել են մեքենան վարել կասեցված իրավունքով:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում