Մազերի ջնարակում. փայլուն և փարթամ վարսերի գաղտնիքը

Այս գործողությունից հետո վարսերը վերականգնվում են, առողջանում, փայլուն ու թավշյա դառնում
Live24.am-ը ներկայացնում է

Ջնարակման գործողությունը շատ օգտակար է չոր, թուլացած, բարակ կամ ճյուղավորվող մազերի համար: Բուժիչ ջնարակի բաղադրության մեջ մտնող կերամիդները թափանցում են վնասված մազերի մեջ եւ հարթեցնում դրանք:

կին

Գունավոր ջնարակ օգտագործելու դեպքում մազերի գույնը մեկ-երկու երանգով մգանում է, ավելի վառ դառնում՝ անկախ այն հանգամանքից, վարսերը ներկված են, թե՝ ոչ:

Սթրեսի եւ շրջակա միջավայրի աղտոտվածության, տաք վարսահարդարիչների եւ պարբերաբար ներկելու արդյունքում խախտվում է մազերի կերատինային կառուցվածքը, ինչի հետեւանքով էլ դրանք ճյուղավորվում են ու անառողջ տեսք ստանում:

Կանայք, ովքեր ցանկանում են, որպեսզի իրենց մազերն առողջ ու գեղեցիկ տեսք ունենան, պետք է անպայման ջնարակում փորձեն: Փայլուն ու թափանցիկ ջնարակը պատում է մազերն ամբողջ երկայնքով, դրանք հագենում են կերամիդներով: Այս գործողությունից հետո վարսերը վերականգնվում են, առողջանում, փայլուն ու թավշյա դառնում:

Բուժումը փուլերով է կատարվում: Ամբողջական վերականգնման համար վեց գործողություն է պահանջվում: Մազերի գույնն ավելի կայուն է դառնում: Գեղեցկության սրահների մասնագետներն այս գործողության համար միայն որակյալ միջոցներ են կիրառում: Այն մազերի վիճակն անթերի է դարձնում: Այսպիսի արդյունքը պահպանվում է շուրջ 4 շաբաթ: Որոշ ժամանակ անց պետք է կրկին սրահ այցելեք: Այս գործողությունը խորհուրդ է տրվում բոլոր տեսակի մազերի համար՝ անկախ գույնից եւ երկարությունից: Մազերի ջնարակումը հատկապես ցուցված է ճյուղավորված մազերին: Այս գործողությունը բուժելու ու վերականգնելու համար է:

Մազերի բոլոր անհարթությունները գործողության ընթացքում պատվում են հատուկ բաղադրությամբ: Դրանից հետո մազերը հարթ են դառնում եւ ամբողջ երկայնքով փայլում: Տեսողական առումով յուրաքանչյուր մազ ավելի հաստ է թվում: Ջնարակման շնորհիվ մեծանում է վարսերի ծավալը, դրանց շքեղ տեսք հաղորդում, հարթ, փայլուն եւ փարթամ դարձնում: Ջնարակման գործողությունից հետո ձեր մազերի գույնն այնքան կպահպանվի, մինչեւ ջնարակն անցնի: Մասնագետը ձեզ ոչ միայն անգույն միջոց կառաջարկի, այլեւ բազմագույն երանգներ:

Մազերի ջնարակման այս օգտակար գործողությունը կարելի է կրկնել շուրջ մեկ ամիս անց: Գործողության ընթացքում օգտագործվող բաղադրությունն օգտակար է մազերի համար: Այն մազերը դարձնում է փափուկ ու խնամված, ինչպես նաեւ դրանց ուժ է հաղորելում:

Աղբյուրը՝  news.am 8 krasotavnytri.ru