Դուք ձեր չափն անցաք. Հայաստանում մեկ տարով հաստատվել է դիկտատուրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մանրամասներ

hajk

Երբ ես ասում էի, որ մեր շատ սիրելի հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը եւ իր բանկա-բութուլկեքը, լավն են-վատն են, մերն են, իհարկե, ես նկատի չունեի, որ իրենք էնքան կհաբռգեն, որ դիկտատուրա կհայտարարեն Հայաստանում մեկ տարով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշել է բժիշկ Հայկ Մանասյանը։

«Թող ոչ ոք կարծի, որ ես ինչ-որ ընդդիմադիր գործչի կամ նախկին ռեժիմներից ինչ-որ մեկի հետ ինչ-որ հարաբերությունների մեջ եմ: Եթե դուք մի քիչ ընդունակություններ ունեք վերլուծելու իրավիճակը, կհասկանաք, որ սա դիկտատուրա է: Կարանտին հայտարարել մինչեւ հունվար այն դեպքում, երբ դու չգիտես, թե ինչ է լինելու հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին, այն դեպքում երբ դու ունես համաճարակը հաղթահարած իրավիճակ:

Ես ուզում եմ խոսել այն մասին, թե որքանով ենք մենք ոխար, եւ ինչքանով ենք քաղաքացի, ինչքանով ենք ստրուկ եւ ինչքանով ենք ազատ մարդ:

Ես նախանձում եմ Ամերիկայի անկախության հռճակագրին, որտեղ գրված է, որ ցանկացած ժողովուրդ կարա իր կառավարության քամակը պոլի փետ մտցնի, եթե կառավարությունը չափն անցնում է եւ ոտնահարում Աստծուց կամ բնությունից իրեն տրված ազատությունները»,-ասել է նա:

Մեր դասարանի ծույլիկը, որ էսօր ոստիկան է դարձել, որը ոչ մի հավելյալ արժեք չի ստեղծում, իմ վճարած հարկերով ապրում է, օրվա վերջում էլ գալիս ինձ բռնում է, ասում է՝ պիտի էսքան փող տաս, պիտի սենց անես, նենց անես: Ասում է՝ «ոստիկանի օրինական պահանջը». մենք թույլ ենք տալիս, որ ամեն կիսագրագետ իր պահանջն օրինական հռչակի: Պահանջը օրինական է, թե ոչ, պետք է դատարանը որոշի»,-ասաց բժիշկը: նա դիմեց վարչապետին՝ ասելով. «Դուք բարոյական իրավունք չունեք «հոկտեմբերի 27», «Մարտի 1» եւ ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցած հակամարդկային որեւէ գործողություն քննելու կամ դատելու: Դուք այլեւս այդ մեղադրյալների հետ նույն աթոռին եք: Այլեւս ձեզ ձեւ մի տվեք, թե «Մարտի 1»-ի հարց եք լուծում: Դուք ուր, «Մարտի 1»-ի հարց լուծելն ուր: Ձեր այսօրվա արած գործողությունները շատ չի տարբերվում:

Դուք ձեր չափն անցաք, հարգելիներս: Կարծում եմ՝ ձեր դեմ պլակատ բռնել, ակցիա անելն անհեթե ու անիմաստ է: Ձեր դեմ պայքարի մի ձեւ կա՝ չփոխվել, մնալ մաքուր, սկզբունքային, արդար, ազատամիտ: Այսինքն եթե հունվարի 11-ին մենք չդարձանք, հներեք արտահայտության, գյոթ, ուրեմն մենք ձեզ հաղթեցինք»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: