Հայաստանում պարգևավճար են ստանում ձրիակերները. պարոն վարչապետ, լավ էլ չաղացել ես. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարոն վարչապետ, վաշխառուական համակարգը հանիր մեր երկրից, ինչպես արեց Հունգարիայի վարչապետը

նիկոլ

Սրանք նախորդ իշխանության շարունակությունն են: Պարոն վարչապետ, դու իր շարունակությունն ես: Եթե դու իր շարունակությունը չես, վաշխառուական համակարգը հանիր մեր երկրից, ինչպես արեց Հունգարիայի վարչապետը:

Այդ մարդը ապացուցեց, որ իր ժողովրդին շատ է սիրում: Դուք էլ նրա նման վարչապետ դարձեք, Սինգապուրի վարչապետի նման վարչապետ դարձեք: Կառավարության մոտ հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ Հայաստանում պարգևավճար են ստանում ձրիակերները:

Քաղաքացին հիշեցրեց նաև Արամ Մանուկյանի մասին՝ հիշեցնելով, որ վերջինս մահացավ թոքախտից, քանի որ փող չուներ:

«Պարոն վարչապետ, լավ էլ չաղացել ես»,-իր խոսքը ամփոփեց ակցիայի մասնակիցը: