Երեկ մաքսազերծումը 54 հազար էր, հիմա դարձել է 316 հազար դրամ. ցուցարար. ՈՒՂԻՂ

Մաքսազերծման արժեքը բարձրացել է 6 անգամ

ցույց

Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացնում մանրածախ առեւտրով զբաղվող ձեռնարկատերերը։ Նրանց խոսքով՝ մաքսազերծման արժեքը բարձրացել է 6 անգամ։

«Երեկ առավոտյան մաքսազերծումը եղել է 54 հազար դրամ հիմա դարձել է 316 հազար դրամ, այսինքն՝ 6 անգամ ավելի։ Այսօր կրկնություն արեցինք. նույն վիճակն է, ոչ մի բան չի փոխվել»,- ասաց ցուցարարներից մեկը։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ հայտնեց, որ արդեն 1 ամսից ավելի է ապրանք ունի Չինաստանում, սակայն երկրի տվյալ քաղաքը փակ է. «Ապրանքն ամառային է ու ես անորոշության մեջ եմ»։

«Մեր խնդրանքն այն է, որ մեզ 1 տարի ժամանակ տան այս կերպ աշխատելու համար. այսինքն՝ 1 կիլոգրամի համար նույն վճարը վճարենք, մինչեւ հասկանանք՝ ինչպես է լինում։ Մեզ ասում են, թե դա պետք է հատիկով արվի, իսկ օրինակ՝ Ռուսաստանում, Ղազախստանում կիլոգրամով են անում։ Չինաստանից Մոսկվա 3,5 դոլար է, Թուրքիայից Մոսկվա 2,5 դոլար է. այդ դեպքում բա ինչի՞ է երկակի ստանդարտ։ Ասում է՝ բերեք հավասար դաշտերի, բայց հավասար դաշտ չի»- ասաց քաղաքացիներից մեկը։