Հայկ Մարությանը «առողջական խնդիրների» պատճառաբանությամբ հրա­ժարականի դիմում կներկայացնի

Նա այլևս չի դիմանում ոչ յուրայինների, ոչ էլ գործնականում ողջ հասարակության ամենօրյա ռեժիմով քննադատությանը

հայկ

«Շրջանառվող լուրերի համաձայն` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը երեկ կայացած ավագա­նու նիստին ներկա չէր «առողջական խնդիրների» պատճառաբանությամբ, շուտով նույն «հիմնավորմամբ» հրա­ժարականի դիմում է ներկայացնելու:

Աղբյուրի համաձայն` քաղաքապետն իրոք առողջական խնդիրներ ունի, բայց հրաժարականի դիմումը կապ­ված է այն բանի հետ, որ նա այլևս չի դիմանում ո չ յուրայինների, ոչ էլ գործ­նականում ողջ հասարակության ամե­նօրյա ռեժիմով քննադատությանը, կամ, խիստ մեղմ ասած, քննադատությանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: