Այսօր գեղեցկության միջազգային օրն է

Իրենց պրոֆեսիոնալ տոնն այս օրը նշում են կոսմետոլոգները, կոսմետիկայի արտադրողներն ու վաճառողները, պլաստիկ վիրաբույժները, մոդելային բիզնեսի աշխատողները

կին

20-րդ դարը հեղափոխական դարձավ կոսմետոլոգիայի ոլորտում: Գեղագիտության եւ կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն` CIDESCO-ն նախաձեռնել է Գեղեցկության միջազգային օր ստեղծել, որը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 9-ին, գրում են news.am-ը և Calend.ru-ն:

Գեղագիտության եւ կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն (CIDESCO - Comité International D'Esthétique Et De Cosmétologie), որը համարվում է աշխարհում գեղեցկության թերապիայի հիմնական միջազգային ասոցիացիան, հիմնադրվել է Բրյուսելում 1946 թվականին եւ այդ ժամանակից ի վեր  ձեւավորվել է աշխարհի հազարավոր բժիշկների կողմից` մի շարք երկրներում 33 մասնաճյուղերի աշխատանքի շնորհիվ: 

կին

1995 թվականից ի վեր աշխարհում այս օրը հատկապես է ողջունվում գեղեցիկ ամեն բան, ինչը գեղագիտական ​​եւ բարոյական հաճույք է պատճառում: Ուստի շատ քաղաքներում եւ երկրներում հենց սեպտեմբերի 9-ին են անցկացվում գեղեցկության մրցույթները: Աշխարհի առաջին գեղեցկության մրցույթն անցկացվել է Բելգիայում 1888 թվականի սեպտեմբերին, իսկ առաջին «Միսս աշխարհ» մրցույթը` Լոնդոնում 1951 թվականի ապրիլին:

Միշտ չէ, որ մրցույթներին մասնակցում են 90-60-90 դասական պարամետրերով գեղեցկուհիները: Ժյուրին առանձնացնում է նրանց արտաքին տեսքի ինքնատիպության մեջ կայացող եզակի գեղեցկությամբ օժտված աղջիկներին:

Գեղեցկության մրցույթներից բացի, այս օրն անցկացվում են նաեւ տարբեր երթեր, ակցիաներ եւ փառատոններ, որոնց մասնակցում եւ խրախուսվում են ոչ մոդելային չափանիշներով արտաքին տեսք ունեցող եւ յուրահատկությամբ առանձնացող մարդիկ: Իսկ իրենց պրոֆեսիոնալ տոնն այս օրը նշում են կոսմետոլոգները, կոսմետիկայի արտադրողներն ու վաճառողները, պլաստիկ վիրաբույժները, մոդելային բիզնեսի աշխատողները եւ գեղեցկության արդյունաբերության բոլոր մասնագետները: