Չինաստանը ՌԴ նման ՀՀ-ին համարում է ստրատեգիական գործընկեր. Հրանտ Բագրատյան

Մեր նախնական վերլուծությունը արդեն հուլիսի վերջերին ցույց էր տվել, որ Չինաստանի տնտեսությունը 2020-ի 2-րդ եռամսյակում գերազանցել է ԱՄՆ-ի տնտեսությանը

բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր նախնական վերլուծությունը արդեն հուլիսի վերջերին ցույց էր տվել, որ Չինաստանի տնտեսությունը 2020-ի 2-րդ եռամսյակում գերազանցել է ԱՄՆ-ի տնտեսությանը։

Իրոք 2-րդ եռամսյակում Չինաստանի տնտեսական աճը կազմել էր 103.6%։ ԱՄՆ տնտեսություն նվազել էր 31.7%-ով։ Այսօր արդեն Չինաստանի նախագահ Սի Ցզին Պինը հայտարարեց, որ իրենք անցել են ԱՄՆ-ին։

Ամենայն հավանականությամբ սա ժամանակավոր է, քանզի ԱՄՆ տնտեսությունը կարող է վերականգնվել։ Բոլոր դեպքերում չինական տնտեսական աճը ՀՀ համար լավ է։

Չինաստանը ՌԴ նման ՀՀ-ին համարում է ստրատեգիական գործընկեր։

Հիմնական պատճառը երկրի արևելքում թյուրք ույգուրների խնդիրն է»։