Հյուրատունն էլ է եկեղեցի էլի, որ մարդիկ գալիս են իրենց լավ են զգում. Նիկոլ Փաշինյանը՝ տարեց կնոջը

Փաշինյանն իր հերթին կնոջն առաջարկեց իր տունը հյուրատան վերածել, ինչին ի պատասխան վերջինս ասաց, որ ցանկանում է իր տունը եկեղեցի դարձնել

նիկոլ

Դու ամենակարող Աստվածն ես: Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց մի տարեց կին:

Փաշինյանն իր հերթին կնոջն առաջարկեց իր տունը հյուրատան վերածել, ինչին ի պատասխան վերջինս ասաց, որ ցանկանում է իր տունը եկեղեցի դարձնել:

«Ինչի Ներքին Կարմիրաղբյուրում եկեղեցի չկա՞, կա, թող սա էլ հյուրատուն դառնա, հյուրատունն էլ է եկեղեցի էլի, որ մարդիկ գալիս են իրենց լավ են զգում, ինչո՞վ եկեղեցի չէ»,-ասաց Փաշինյանը: