«Փաշինյանի կառավարության վարած այս քաղաքականությունն ավերիչ ու պառակտող է, իսկ համավարակի դեմ պայքարը տանուլ են տվել և՛ Փաշինյանը, և՛ թավշյա իշխանությունները։ Դրա ապացույցն է նաև երեկ Ազգային ժողովի կողմից ընդունված այն օրենքը, որով երկրում մինչև վեց ամսով կհայտարարվի կարանտին, թեև մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը հասել է այն մակարդակի, որ ես կասկածում եմ, որ քաղաքացիները կկարողանան դիմակայել»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Հովհաննես Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը միայն իր կողմ ձայներով է ընդունում այնպիսի նախագիծ, որը վերաբերում է մի ամբողջ ժողովրդի:
Ըստ Հակոբյանի՝ քաղաքական մեծամասնությունն անտեսում է ընդդիմադիր խմբակցությունների բերած փաստարկներն այն նախագծի վերաբերյալ, որտեղ կան Սահմանադրության և Մարդու իավունքների հետ հակասություններ։
«Նման պահվածքի պատճառն այն է, որ իշխանությունը գնում է մենաշնորհի, որը ձևավորել է Փաշինյանը՝ իր քայլողներով, և փորձում է մենաշնորհի միջոցով իր իշխանության հիմքերն ամրացնել և այդ իշխանության ժամկետը երկարաձգել։ Փաշինյանը հասկանում է, որ հասարակության 40 տոկոսը հիմա պահանջում է իր հրաժարականը, և սահմանելով 11 տեսակի տուգանք՝ փորձելու է կասեցնել սպասվող հանրահավաքները, բողոքի ակցիաները։ Վստահ եմ, որ կարանտինի 6-րդ ամսում հասարակության 95 տոկոսը՝ բացի քայլողներից, լինելու է փողոցում»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հասարակության 95 տոկոսը փողոց է դուրս գալու ոչ միայն իշխանության վարած ներքաղաքական տապալումների, այլև արտաքին աշխարհի հետ հարաբերություններում թույլ տված խայտառակությունների համար։
Հարցազրույցի մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում
0Comments