Ռուսաստանում հետախուզվողը հայտնաբերվել է Գորիսի անձնագրային բաժանմունքում

Սոչի քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Մարմնական վնասվածքը) մեղադրանքով
Live24.am-ը ներկայացնում է

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Գորիսի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները սեպտեմբերի 4-ին Գորիսի անձնագրային բաժանմունքում հայտնաբերել և Գորիսի բաժին են հրավիրել 30-ամյա Արթուր Հ.-ին, որը օգոստոսի 11-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Մարմնական վնասվածքը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել վարույթն իրականացնող մարմնին: