Թութակը տիրուհուն «պատմել է» ամուսնու դավաճանության մասին

Ամուսինը կնոջը կվճարի գրեթե 600 հազար դոլար՝ ըստ ամուսնական պայմանագրի

1

Իսրայելում թութակը բացահայտել է տիրոջ՝ երիտասարդ քարտուղարուհու հետ սիրային կապը, Թերթ․am-ի փոխանցմամբ գրում է kp.ru-ն։

Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո տղամարդը սկսել է տնից աշխատել։ Որոշ ժամանակ անց գործարարի կինը նկատել է, որ 15 տարվա ընթացքում ընտանիքի բոլոր անդամների անունները սովորած թռչունը սկսել է հաճախ արտասանել անծանոթ մի կնոջ անուն։

Կնոջը համակած կասկածները վանելու համար՝ իսրայելցի գործարարը հայտնել է, որ վերջերս աշխատանքի է ընդունել նոր քարտուղարին և հաճախ է ստիպված լինում շփվել նրա հետ:

Նշվում է, որ ամուսնու պատասխանից չբավարարված կինը դիմել է մասնավոր խուզարկուների օգնությանը, որոնք որոշ ժամանակ անց պարզել են, որ նրա ամուսինը սիրային կապի մեջ է իր երիտասարդ քարտուղարուհու հետ։

Կինը ապահարզանի պահանջով դիմել է դատարան։ Ընդ որում, ամուսնական պայմանագրի պայմանների համաձայն՝ ամուսինը պարտավոր է նրան վճարել 2 մլն շեկել (գրեթե 600 հազար դոլար: