Տաթևիկ Ռևազյանը Դանիայից վերադարձել է Երևան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանյան շատրվանների հանդեպ իմ սերը Մոնթեայի հետ կիսելիս

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Դանիայից վերադարձել է Երևան:

Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Երևանյան շատրվանների հանդեպ իմ սերը Մոնթեայի հետ կիսելիս։ Վերջապես վերադարձանք մեր գեղեցիկ Երևան»:

Հիշեցնենք, որ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանից մեկնել էր մարտի 16-ին:

Իր մեկնելը Տաթևիկ Ռևազյանը մեկնաբանել էր հետևյալ կերպ. «Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, և ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ։ Դանիան այժմ շատ ավելի վտանգավոր է վիրուսի տարածման առումով, քան Հայաստանը, ուստի «կորոնավիրուսից փախնելը» անհեթեթություն է։

Դանիա մեկնել եմ ընտանիքիս կողքին լինելու համար։ Ֆիզարձակուրդը պետք է սկսվեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ նույն կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել իր սահմանները, ես որոշեցի մեկնել հիմա՝ օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից»:

Հիշեցնենք նաև, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին այս ընթացքում փոխարինել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի նախագահի տեղակալ` Գալուստ Պողոսյանը:
 

1