Անկեղծ լինեիք՝ «կարանտին»-ի փոխարեն գրեիք «քաղաքական գործընթացները վերահսկելու ռեժիմ»

Թե բա՝ «հրաշք»...

ռուբեն

«Կարանտինի» օրենսդրական ամոթալի փաթեթն ընդունվեց։

Լավ անուն-ազգանունով ու ոչ այնքան լավ գործերով մեկն այսօր պնդում էր, որ «կարանտին» անվանումը էական չէ ու որ այն կարող է փոխարինվել, օրինակ, «հրաշք» անվանմամբ։

Ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Բայց ինչու՞ «հրաշք»։ Անկեղծ լինեիք՝ «կարանտին»-ի փոխարեն գրեիք «քաղաքական գործընթացները վերահսկելու ռեժիմ»։

Թե բա՝ «հրաշք»...»,- գրել է նա։