Ովքեր ճանաչում են Բաբկեն Թունյանին, որը տնտեսագետ է և տոկոսների հաշվարկներ է անում, հարցրեք իրեն

ՀՀ բնակչության քանի՞ տոկոսը կարող է իրեն թույլ տալ և թույլ է տալիս կրել այն դիմակից, որից կրում է նա

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր էջում գրում է.

«Խնդրում եմ էլի, այն պատգամավորները, ովքեր ճանաչում են Բաբկեն Թունյանին, որը տնտեսագետ է և տոկոսների հաշվարկներ է անում դիմակ կրելու տնտեսական էֆեկտիվության վերաբերյալ, խնդրում եմ հարցրեք իրեն

- ՀՀ բնակչության քանի՞ տոկոսը կարող է իրեն թույլ տալ և թույլ է տալիս կրել այն դիմակից, որից կրում է նա ու թող մի հատ դրա տնտեսական մասն էլ ներկայացնի ու նաև բացատրի, թե ինչու ՀՀ քաղաքացիների 90%-ը նույն դիմակը կրում է ամիսներ շարունակ:

Մերսի»:

1