Հայաստանում սեպտեմբերի 12-ին կարանտին կհայտարարվի. Փոխնախարարը հաստատեց

Եթե օրենսդրական փաթեթն ընդունվի ու ուժի մեջ մտնի մինչև սեպտեմբերի 11-ը, կառավարությունը մտադիր է կարանտին հայտարարել ու շարունակել պայքարը համաճարակի դեմ

1

Ազգային ժողովը քննարկում է օրենքի նախագիծ, որով սեպտեմբերի 11-ից Հայաստանում արտակարգ դրությունը դադարեցվելու է, սակայն իշխանություններին հնարավորություն կտա կարանտին հայտարարել ինչպես առանձին շրջաններում, այնպես էլ՝ ամբողջ հանրապետության տարածքում:

Էդմոն Մարուքյանին հետաքրքրում է՝ արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է սեպտեմբերի 12-ից հետո կարանտին հայտարարել:

Նախագծի զեկուցող Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ «եթե օրենսդրական փաթեթն ընդունվի ու ուժի մեջ մտնի մինչև սեպտեմբերի 11-ը, կառավարությունը մտադիր է կարանտին հայտարարել ու շարունակել պայքարը համաճարակի դեմ»: