Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի նախագահի և ԱԳ նախարարի արած հայտարարություներին։
«Արայիկ Հարությունյան (Արցախ նախագահ), 02.09.2020՝ «Արցախի անկախության ճանաչումը կամ չճանաչումն ինձ համար կարևոր չէ»:
Մասիս Մայիլյան (Արցախի ԱԳՆ), 03.09.2020՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը մեր թիվ 1 առաջնահերթությունն է»»,- մեջբերել է Աշոտյանը և անդրադարձել վերջինների՝ բանակցությունների վերաբերյալ հայտարարություններին․
«Մեկն ասում է՝ եկեք պատրաստվենք պատերազմի, բանակցություններ չեն լինելու: Մյուս ասում է՝ 1997-ից հետո բանակցություններ չեն եղել:
Տղերք, ձեզ ի՞նչ պատահեց: Իրար հետ չե՞ք խոսում այս հարցերով: Որոշել եք մեզ բոլորիս խելագառությա՞ն հասցնել: Նիկոլի անփառունակ քաղաքականության սխալնե՞րն եք փորձում կոծկել: Ի՞նչ գնով: Արցախի՞:
Հայաստանի վարչապետն ու ԱԳՆ-ն հերիք չէին, հիմա էլ դուք եք այս խառը աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախի հարցով շիլաշփոթի խահարարները դարձել:
Հասկացանք, որ առաջին քրիստոնյա երկիրն ենք, բայց կլինի՞ գոնե Արցախի հարցում աջ ձեռքն իմանա, թե ձախն ինչ է անում»,- գրել է Աշոտյանը։
0Comments